Յոզեֆ Մենգելե
Յոզեֆ Մենգելե գերմ.՝ Josef Mengele | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1911[1][2][3] |
Ծննդավայր | Գյունցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 8, 1979[1][2][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բերտիոգա, Սան Պաուլու, Բրազիլիա |
Գերեզման | Embu das Artes |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1936) և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Մասնագիտություն | մարդաբան, ռազմական բժիշկ, բժիշկ-գրող և տանջող |
Աշխատավայր | Universitäts-Institut für Erbbiologie und Rassenhygiene Frankfurt am Main? և Otmar von Verschuer?[5] |
Ծնողներ | հայր՝ Կառլ Մենգելե, մայր՝ Walburga Theresa Hupfauer? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՍԱ, Պողպատյա սաղավարտ, ՍՍ և Großdeutscher Jugendbund? |
Josef Mengele Վիքիպահեստում |
Ժոզեֆ Մենգելե (գերմ.՝ Josef Rudolf Mengele։ [ˈjoːzɛf ˈmɛŋələ], մարտի 16, 1911[1][2][3], Գյունցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 8, 1979[1][2][3], Բերտիոգա, Սան Պաուլու, Բրազիլիա), Գերմանական Պաշտպանական Ջոկատի պաշտոնյա և ֆիզիկոս Աուշվից համակենտրոնացման ճամբարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Մենգելեն վատ համբավ ուներ բժշկական խմբում՝ գերիներին գազային խցերում սպանելու և բանտարկյալներին մահացու փորձերի ենթարկելու պատճառով։ Նորեկները պետք է աշխատեին այնտեղ, որտեղ նրանց աշխատանք տրվեր, իսկ նրանք ովքեր աշխատանքի համար ոչ պիտանի էին համարվում անմիջապես սպանվում էին գազային խցիկներում։ Մենգելեն լքեց Աուշվիցը 1945 թվականի փետրվարի 17-ին ազատագրող Կարմիր բանակի ժամանումից շատ քիչ առաջ։ Պատերազմից հետո նա փախավ Հարավային Ամերիկա, որտեղ կյանքի մյուս մասը անցկացրեց ազատության մեջ։
Մենգելեն բժշկության և մարդաբանության բնագավառում դոկտորի աստիճան ստացավ Մյունխենի համալսարանում և սկսեց իր գործունեությունը՝ որպես հետազոտող։ Նա 1937 թ․ միացավ Նացիստական Կողմին, իսկ 1938 թ․ Պաշտպանական ջոկատին։ Սկզբնապես նշանակված լինելով՝ որպես բժշկական սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվեց նացիստական համակենտրոնացման ճամբարում ծառայության և ուղարկվեց Աուշվից։ Այստեղ նա հնարավորություն ունեցավ անցկացնելու գենետիկ հետազոտություններ կենդանի մարդկանց վրա։ Նրա հետագա հետազոտություններում, որոնք հիմնականում կենտրոնացած էին երկվորյակների վրա, գերիների մարդկային կյանքն ու առողջությունն ընդհանրաապես հաշվի չէին առնված [8][9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենգելեն ծնվել է 1911 թվականի մարտի 16-ին Գերմանիայում Կառլ և Վալբուրգա (Հուպֆաեր) Մենգելենների ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրներն են կրտսեր Կառլը և Ալուան։ Մենգելեի հայրը գյուղատնտեսական մեքենաներ արտադրող Կառլ Մենգելե և Եղբայրներ ընկերության հիմնադիրն էր։ Մենգելեն դպրոցում լավ առաջադիմություն է ունեցել և երաժշտության, արվեստի և դահուկասպորտի հանդեպ հետաքրքրություն է զարգացրել[10]։
1930 թվականի ապրիլի 30-ին նա ավարտել է ավագ դպրոցը։ Մենգելեն Ֆրանկֆութի՝ Գյոթեի անվան համալսարանում սովորել է բժշկություն և Մյունխենի համալսարանում՝փիլիսոփայություն [11]։ Մյունխենը Նացիստական Կողմի շտաբն էր[12]։ 1931 թ. Ժոզոֆը միացավ Շտատհելմին՝ Ճակատային Զինվորների Լիգային. ռազմականցված կազմակերպություն, որը 1934 թվականին ներգրավված էր Նացիստական Շթուղմափթայլունգի (փոթորիկ ջոկատ;SA) մեջ[13][11]։
1935 թ. Մենգելեն Մյունխենի Համալսարանի կողմից ստացավ Բժշկական Գիտությունների Թեկնածուի աստիճան Մարդաբանության ոլորտում։[11] 1937 թվականի հունվարին Ֆրանկֆուրտի՝ Ժառանգականության Կենսաբանության և Ռասայական Հիգիենիայի Ինստիտուտի կողմից նա դարձավ բժիշկ Օթմար Ֆրեյհեր վոն Վերշուերի ասիստենտը։ Վերշուերը գենետիկական հետազոտություններ կատարող գիտնական էր, ով երկվորյակների ուսումնասիրության առանձնահատուկ հետաքրքրություն ուներ[11]։
Որպես Վերշուերի ասիստենտ՝ Մենգելեն կենտրոնացավ այն ժառանգական գործոնների վրա, որոնք արդյունք են հանդիսանում ճեղքված շրթունքի կամ ճեղքված կզակի համար [14]։ Նրա այս նյութի վերաբերյալ գրված թեզը նրան բերեց Բժշկական Գիտությունների «դոկտորի» կոչում 1938 թվականին[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frankfurter Personenlexikon — 2014.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118783262 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Black E. The Horrifying American Roots of Nazi Eugenics — Columbian College of Arts and Sciences, 2003.
- ↑ The 7 Most Notorious Nazis Who Escaped to South America // History — 2017.
- ↑ TracesOfWar
- ↑ Kubica, 1998, էջ 320
- ↑ Astor, 1985, էջ 102
- ↑ Posner, Ware, էջեր 6–7
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Kubica, 1998, էջ 318
- ↑ Kershaw, 2008, էջ 81
- ↑ Posner, Ware, էջեր 8, 10
- ↑ Weindling, 2002, էջ 53
- ↑ Allison, 2011, էջ 52
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մենգելե» հոդվածին։ |
|
- Մարտի 16 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Փետրվարի 8 մահեր
- 1979 մահեր
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Գերմանացի մարդաբաններ
- Գերմանացի բժիշկներ