Jump to content

Վիքիմեդիա Հիմնադրամի Համընդհանուր վարքի օրենսգիրք

From Wikimedia Foundation Governance Wiki
This page is a translated version of the page Policy:Universal Code of Conduct and the translation is 98% complete.
Outdated translations are marked like this.
Wikimedia Foundation Universal Code of Conduct

Ինչի ենք մենք որդեգրել Համընդհանուր վարքի օրենսգիրք

Մենք հավատում ենք, որ պետք է հնարավորինս շատ մարդկանց հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցելու Վիքիմեդիա նախագծերին, որպեսզի հասնենք աշխարհի վերաբերյալ մեր այն տեսլականին, որտեղ բոլորը կարող են կիսել մարդկային ողջ գիտելիքը։ Մենք հավատում ենք, որ ներդրում կատարողների համայնքները պետք է լինեն հնարավորինս բազմազան, ներառական և հասանելի: Մենք ցանկանում ենք, որ այս համայնքները լինեն դրական, անվտանգ և առողջ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր միանում են (և ցանկանում են միանալ) դրանց: Մենք պարտավոր ենք ապահովել, որ այն այդպես էլ մնա, այդ թվում՝ ընդունելով այս օրենսգիրքը և անհրաժեշտության դեպքում թարմացնելով այն: Մենք նաև ցանկանում ենք մեր նախագծերը պաշտպանել նրանցից, ովքեր վնասում են կամ խեղաթյուրում են բովանդակությունը:

Համաձայն Վիքիմեդիայի առաքելության՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Վիքիեմեդիայի նախագծերին, կկարողանան.

  • օգնել ստեղծելու մի աշխարհ, որտեղ բոլորը կարող են ազատորեն կիսվել բոլոր գիտելիքներով։
  • լինել համաշխարհային համայնքին մի մասը, որը կխուսափի կողմնապահությունից և նախապաշարմունքներից,
  • իրենց բոլոր գործերում աշխատել ճշգրտության և ստուգելիության ուղղությամբ

Այս Համընդհանուր վարքագծի օրենսգրքում սահմանվում է ակնկալվող վարքագծի և անընդունելի վարքագիծի վերաբերյալ նվազագույն ուղենիշերը: Այն վերաբերում է բոլոր նրանց, ովքեր առնչվում են և նպաստում առցանց և առկա իրականացվող Վիքիմեդիա նախագծերին: Սա ներառում է նոր և փորձառու ներդրողներ, նախագծերի շրջանակում ղեկավարներին, միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, աշխատակիցներին և անդամակցող կազմակերպությունների խորհրդի անդամներին և աշխատակիցներին, ինչպես նաև Վիքիմեդիա հիմնադրամի խորհրդի անդամներին: Այն կիրառվում է Վիքիմեդիա բոլոր նախագծերի, տեխնիկական անվանատարածքների, անձամբ և վիրտուալ իրադարձությունների, ինչպես նաև հետևյալ դեպքերի համար.

  • Անձնական, հանրային և կիսահանրային փոխազդեցություններ,
  • Համայնքի անդամների միջև տարաձայնությունների քննարկումներ և համերաշխության արտահայտում,
  • Տեխնիկական զարգացման հարցեր,
  • Բովանդակության ներդրումների ասպեկտներմ,
  • Արտաքին գործընկերներին կազմակերպությունների/համայնքների ներկայացման դեպքեր։

Ներածություն

Վարքի համընդհանուր կանոնակարգը ապահովում է Վիքիմեդիա նախագծերում համագործակցության վարքագիծը։ Համայնքները կարող են լրացնել այն՝ մշակելով քաղաքականություն, որը հաշվի է առնում տեղական և մշակութային համատեքստը, միևնույն ժամանակ պահպանելով այստեղ թվարկված չափանիշները՝ որպես նվազագույն ստանդարտ։

Վարքի համընդհանուր կանոնակարգը վերաբերում է բոլոր Վիքիմեդիացիներին առանց բացառության։ Վարքի համընդհանուր կանոնակարգը խախտող գործողությունները կարող են հանգեցնել պատժամիջոցների։ Դրանք սահմանվում են պաշտոնյաների և/կամ Վիքիմեդիա հիմնադրամի կողմից՝ որպես հարթակների օրինական սեփականատեր։

2․ Ակնկալվող վարք

Յուրաքանչյուր Վիքիմեդիացի՝ սկսնակ, թե փորձառու, համայնքային պաշտոնյա, գործընկեր, թե Վիքիմեդիա հիմնադրամի խորհրդի անդամ կամ աշխատակից, պատասխանատու է իր վարքագծի համար։

Բոլոր Վիքիմեդիա նախագծերում, անվանատարածքներում և միջոցառումների ժամանակ վարքագիծը պետք է հիմնված լինի հարգանքի, բարեկրթության, համերաշխության և կոլեգիալության վրա։ Սա վերաբերում է բոլոր ներդրում կատարողների և մասնակիցների փոխհարաբերություններին այլ ներդրում կատարողների և մասնակիցների հետ, առանց բացառությունների՝ ելնելով տարիքից, մտավոր և ֆիզիկական կարողություններից, ֆիզիկական տեսքից, ազգությունից, կրոնից, էթնիկ և մշակութային ծագումից, կաստայից, սոցիալական դասից, լեզվական հմտություններից, սեռական կողմնորոշումից, գենդերից, սեռից և կարիերայից։ Նույն կերպ մենք բացառություն չենք անի՝ հիմնվելով Վիքիմեդիա նախագծերում և շարժման մեջ դիրքի, հմտությունների և նվաճումների վրա։

2․1 Փոխադարձ հարգանք

Մենք ակնկալում ենք, որ բոլոր Վիքիմեդիացիները միմյանց հարգալից վերաբերվեն։ Իրար հետ հետ հաղորդակցվելիս՝ դա լինի առցանց, թե անցանց Վիքիմեդիա միջավայրում, մենք պետք է փոխադարձ հարգանք ցուցաբերենք միմյանց նկատմամբ։

Սա ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝

  • Կարեկցել՝ լսել և փորձել հասկանալ, թե տարբեր ծագում ունեցող Վիքիմեդիացիները ինչ են ցանկանում քեզ ասել։ Պատրաստ լինել մարտահրավեր նետել և փոփոխել սեփական ընկալումները, սպասումները և վարքագիծը՝ որպես Վիքիմեդիացի։
  • Ենթադրեք բարի նպատակներ և կատարել կառուցողական խմբագրումներ՝ Ձեր ներդրումները պետք է բարելավեն նախագծի կամ աշխատանքի որակը։ Տրամադրեք և ստացեք հետադարձ կապ բարյացակամորեն և բարեխղճորեն։ Քննադատությունը պետք է լինի նրբանկատ և կառուցողական բնույթի։ Բոլոր Վիքիմեդիացիները պետք է ենթադրեն, որ այլ անձինք այս հարթակներում են նախագծերը համատեղ բարելավելու համար, բայց դա չպետք է օգտագործվի վնասակար ազդեցություն ունեցող հայտարարություններն արդարացնելու համար:
  • Հարգեք այն ձևը, որով ներդրում կատարողները կոչում և նկարագրում են իրենց՝ մարդիկ կարող են իրենց նկարագրելու համար հատուկ տերմիններ օգտագործել։ Որպես հարգանքի նշան՝ օգտագործեք այդ տերմինները նրանց հետ կամ նրանց մասին խոսելիս՝ ելնելով լեզվական կամ տեխնիկական հնարավորություններից։ Օրինակ՝
    • Էթնիկ խմբերը կարող են իրենց նկարագրելու համար օգտագործել հատուկ անուններ՝ պատմականորեն օգտագործվող անունների փոխարեն,
    • Մարդիկ կարող են ունենալ անուններ, որոնցում օգտագործված լինեն տառեր, հնչյուններ կամ բառեր, որոնք յուրահատուկ են իրենց լեզուներին և կարող են ծանոթ չլինել Ձեզ,
    • Որոշակի սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն ունեցող մարդիկ կարող են օգտագործել տարբեր անուններ կամ դերանուններ,
    • Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են օգտագործել հատուկ տերմիններ իրենց նկարագրելու համար։
  • Անհատական հանդիպումների ընթացքում մենք ողջունելու ենք բոլորին և ուշադիր ենք լինելու միմյանց նախասիրությունների, սահմանների, ավանդույթների և պահանջների նկատմամբ:

2․2 Բարեկրթություն, կոլեգիալություն, փոխօգնություն և լավ քաղաքացիություն

Մենք ձգտում ենք հասնել հետևյալ վարքագծերին՝

  • Բարեկրթությունը մարդկանց նկատմամբ, այդ թվում անծանոթների, վերաբերմունքի և խոսքի քաղաքավարությունն է։
  • Կոլեգիալությունը միմյանց նկատմամբ ընկերական աջակցությունն է։
  • Փոխօգնությունը և լավ քաղաքացի լինելը նշանակում է պատասխանատվություն ստանձնել՝ երաշխավորելու, որ Վիքիմեդիա նախագծերը արդյունավետ են, հաճելի և նպաստում են Վիքիմեդիայի առաքելությանը։

Սա ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝

  • Մենթորություն և դասավանդում՝ օգնել նորեկներին գտնել իրենց ուղին և ձեռք բերել հմտություններ:
  • Հոգ տանել ընկեր-խմբագիրների մասին՝ աջակցել կարիքի դեպքում, բարձրաձայնել նրանց փոխարեն, եթե նրանք ենթարկվում են վերաբերմունքի, որը չի համապատասխանում Վարքի համընդհանուր կանոնակարգին։
  • Ճանաչել և գնահատել ներդրումներ կատարողների աշխատանքը՝ շնորհակալություն հայտնել նրանց օգնության և աշխատանքի համար և գնահատել նրանց ջանքերը։

3. Անընդունելի վարք

Վարքի համընդհանուր կանոնակարգի նպատակն է օգնել համայնքի անդամներին ճանաչել վատ վարքագծային իրավիճակները։ Վիքիշարժման շրջանակներում անընդունելի են հետևյալ վարքագծերը․

3.1 Ոտնձգություն

Կետը ներառում է վարքագիծ, որի գլխավոր նպատակն է վախեցնել, վիրավորել կամ վշտացնել մարդուն, կամ ցանկացած պահվածք, որը կհանգեցնի վերը թվարկված հետևանքներին։ Վարքը համարվում է ոտնձգություն, եթե այն վեր է խելամիտ մարդու՝ ընդհանրական, միջմշակութային միջավայրում հանդուրժողականության սպասելիքներից։ Ոտնձգությունը հիմնականում արտահայտվում է զգացմունքների չարաշահման տեսքով, հատկապես ուղղված խոցելի խմբի մարդկանց, կարող է ներառել նաև վերջիններիս գործատուներին, ընկերներին, ընտանիքի անդամներ վախեցնելու կամ անհանգստացնելու նպատակով։ Որոշ դեպքերում, երբ վարքն արդեն անցնում է ոտնձգությունների մեկից ավել դեպքերը, վերածվում է շարունակական ոտնձգության։ Ոտնձգությունը ներառում է, բայց չի սահմանափակվում․

  • Վիրավորանքներով՝ ներառում է անվանարկում, հայհոյանքներ կամ կարծրատիպեր, կամ ցանկացած այլ անձնական հարձակումներ։ Վիրավորանքները կարող են վերաբերել մարդու ենթադրյալ հատկություններին, ինչպիսիք են բանականությունը, արտաքին տեսքը, էթնիկ պատկանելիությունը, ռասսան, կրոնը (կամ անկրոնությունը), մշակույթը, կաստան, սեռական կողմնորոշումը, գենդերը, սեռը, հաշմանդամությունը, տարիքը, ազգությունը, քաղաքական հակումը և այլ հատկանիշներ։ Որոշ դեպքերում շարունակական ծաղրը, սարկազմը կամ ագրեսիան կազմում են միահամուռ վիրավորանք, եթե անգամ անհատական մեկնաբանությունները չեն հանգում դրան։ (Նշենք նաև, որ Վիքիշարժումը չի սահմանում ռասսան և էթնիկ պատկանելիությունը որպես մարդկանց միջև էական տարբերակում)։
  • Սեռական ոտնձգություն՝ ցանկացած տեսակի անցանկալի սեռական ուշադրություն մարդկանց հանդեպ, երբ մարդը գիտի կամ պետք է իմանա, որ ուշադրությունը փոխադարձ չէ կամ այնպիսի իրավիճակում, երբ համաձայնությունը հնարավոր չէ տալ։
  • Սպառնալիք՝ ֆիզիկական բռնության, խայտառակության, անարդարացի և անհիմն հեղինակազերծման և վարկաբեկման բացահայտ կամ թաքուն սպառնալիք, կամ անհիմն իրավական սպառնալիքներով ահաբեկում, որոնք հետապնդում են քննարկումներում սեփական կարծիքն առաջ տանելու կամ ինչ-որ մեկին ձեզ ձեռնտու վարքը պարտադրելու նպատակ։
  • Վնասելու դրդում՝ ներառում է որևէ մեկին ինքնավնասելու կամ ինքնասպան լինելու դրդում, ինչպես նաև երրորդ անձի վնասելու դրդում։
  • Անձնական տվյալների բացահայտում՝ այլ մասնակիցների անձնական տեղեկությունների բացահայտում, ինչպիսիք են անունը, աշխատավայրը, ֆիզիկական կամ էլեկտրոնային փոստի հասցեն առանց նրանց համաձայնության Վիքիմեդիա նախագծերում կամ այլուր, կամ նախագծերից դուրս իրենց Վիքիմեդիայի գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցում:
  • Հետապնդում՝ նախագծ(եր)ով մեկ անձին հետապնդելը, նրանց աշխատանքը շարունակ քննադատելը, հիմնականում նրանց վրդովեցնելու կամ հիասթափեցնելու մտադրությամբ: Եթե հաղորդակցվելու և կրթելու ջանքերից հետո խնդիրը շարունակվում է, ապա համայնքները պետք է լուծեն խնդիրը համայնքային հաստատված գործընթացների միջոցով:
  • Թրոլինգ՝ քննարկումներն դիտավորյալ խանգարելը, սադրելը և ոչ բարի նպատակներով արվող նմանատիպ այլ գործողությունները։

3.2 Դիրքի, ազդեցության կամ արտոնության չարաշահում

Չարաշահումը տեղի է ունենում, երբ իրական կամ ենթադրաբար ավելի բարձր դիրք, արտոնություն կամ ազդեցություն ունեցող մարդը անհարգալից, կոպիտ կամ բռնի վերաբերմունք է ցուցաբերում մյուսների նկատմամբ։ Վիքիհարթակներում այն կարող է դրսևորվել բանավոր կամ հոգեբանական բռնության տեսքով և կարող է դիտվել որպես ոտնձգություն։

  • Պաշտոնյաների, պաշտոնատար անձանց և աշխատակազմի կողմից պաշտոնի չարաշահում՝ Վիքիմեդիա Հիմնադրամի կամ մասնաճյուղերի նշանակված պաշտոնյաների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և աշխատակազմի տրամադրության տակ գտնվող ռեսուրսների, հեղինակության, գիտելիքների և միջոցների օգտագործում ահաբեկելու կամ սպառնալու նպատակով։
  • Դիրքի և կապերի չարաշահում՝ անձի դիրքի և հեղինակության օգտագործում ահաբեկելու նպատակով։ Մենք շարժման մեջ մեծ փորձ և կապեր ունեցող մարդկանցից սպասում ենք հատուկ վերաբերմունք, քանի որ նրանց կողմից թշնամական մեկնաբանությունները կարող են հանգեցնել անցանկալի արձագանքի։ Համայնքում հեղինակություն ունեցող մարդիկ ունեն առանձնահատուկ արտոնություն, որ պետք է համարվեն հուսալի և չպետք է չարաշահեն դա՝ իրենց հետ ոչ համամիտ անձանց վրա հարձակվելով։
  • Հոգեբանական մանիպուլյացիա՝ չարամտորեն ստիպել մեկին կասկածի տակ դնել սեփական ընկալումները, զգացմունքները կամ ըմբռնումները քննարկումներում սեփական կարծիքն առաջ տանելու կամ ինչ-որ մեկին ձեզ ձեռնտու վարքը պարտադրելու նպատակ։

3.3 Բովանդակության վանդալիզմ և նախագծերի չարաշահում

Կանխամտածված կեղծ, անճիշտ կամ անպատշաճ բովանդակություն դիտավորյալ ներմուծելը կամ բովանդակության ստեղծմանը (կամ պահպանմանը և զարգացմանը) խոչընդոտելը։

  • Առանց քննարկման և բացատրության, բովանդակության կամայական կամ առանց պատճառի հեռացում,
  • Բովանդակության համակարգված շահարկում՝ փաստերի կամ տեսակետների յուրահատուկ մեկնաբանություններին նպաստելու համար,
  • Ատելության խոսքը ցանկացած ձևով կամ խտրական լեզուն՝ ուղղված անհատներին կամ խմբերին ստորացնելուն, նվաստացնելուն, ատելություն սերմանելուն՝ ելնելով նրանց ծագումից կամ նրանց անձնական համոզմունքներից,
  • Հանրագիտարանային, տեղեկատվական օգտագործման համատեքստից դուրս այլոց համար ահաբեկիչ կամ վնասակար խորհրդանիշների, պատկերների, կատեգորիաների, պիտակների կամ այլ տեսակի բովանդակության օգտագործում։